Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օրից ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Միրզոյանը  նշեց, որ կան կենտրոններ, որոնք շահագրգիռ են հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմամբ: Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է տարբեր հարթակներով այդ բանակցություններին: Մի քանի օր առաջ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ հանդիպումը:

«Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն: Այնտեղ կլինի իմ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am