Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ՀՀ վարչապետը հաղթահարված է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բնույթի բարդույթները և բարդությունները

ՀՀ վարչապետը հաղթահարված է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում 
կոմունիկացիոն բնույթի բարդույթները և բարդությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն փաստը, որ Թուրքիայի հետ հարաբերություններում հաղթահարվել են կոմունիկացիոն բնույթի բարդույթները և բարդությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետն ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Սա կարող է թվալ շատ թույլ և ոչ էական բան։Կարծում եմ, որ նախկինում միշտ այդ հարցը եղել է՝ հանդիպե՞լ, թե՞ ոչ, խոսե՞լ, թե՞ ոչ, որը շատ մեծ գործնական նշանակություն է ունեցել։ Այսօր այդ հանգամանքը և բարդությունը վերացվել է։ Կարծում եմ, որ սա ոչ շատ առարկայան, բայց էական փոփոխություն է։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ շարժվել խաղաղության օրակարգի իրացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am