Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Արցախի ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ԼՂՀ ԳԽ 3 գումարումների պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի մահվան առթիվ

Արցախի ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ԼՂՀ ԳԽ 3 գումարումների 
պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի մահվան առթիվ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից հետո մահացել է հասարակական–քաղաքական գործիչ, ԼՂՀ ԳԽ 1-ին, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր Մաքսիմ Միքայելի Միրզոյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: ԱԺ լրատվականը հրապարակել է նաև Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ցավակցական ուղերձը:

«Խորը կսկիծով տեղեկացանք, որ 2022 թ. հոկտեմբերի 30-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքի 75 տարում իր մահկանացուն կնքեց հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, ԼՂՀ ԳԽ 1-ին, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր Մաքսիմ Միքայելի Միրզոյանը:

Հարուստ և հագեցած է եղել Մաքսիմ Միրզոյանի աշխատանքային կենսագրությունը, ամենուրեք նա իր գործի նվիրյալն էր:

Արցախյան շարժման ակտիվիստներից էր, և մեծ դերակատարություն է ունեցել՝ կանգնած լինելով ակունքներում:

1988 թ. ընտրվել էր «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ, 1989 թ.-ին՝ Արցախի Ազգային Խորհրդի անդամ:

Հայրենասեր, ազնիվ և բարի մարդու մեծ համբավ ուներ նա.օժտված էր մարդկային ամենավեհ գծերով:

Արցախի Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Մաքսիմ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- նշված է ցավակցական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am