Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչի՞ տակ է նոյեմբերի 9-ին ստորագրել Իլհամ Ալիևը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին

Եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչի՞ տակ է նոյեմբերի 9-ին ստորագրել Իլհամ 
Ալիևը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել:  Նոյեմբերի 9-ի  փաստաթղթում շատ հստակ և պարզ նշված է Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, կա Ղարաբաղի շրջան, և նրա լեռնային և դաշտային հատվածները համարվում են  այդ շրջանի մասը:

Անդրադառնալով Գաֆարովայի հայտարարություններին, թե հայ զինծառայողներն, իբր, ռազմական հանցագործություններ են թույլ տվել, ՀՀ Աժ նախագահը որպես օրինակ հիշեցրեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է:

«Ես վստահ եմ, որ ներկա գտնվողները տեղեկացված են այդ ամենի մասին: Կասեմ միայն երկու արտահայտություն, որպեսզի հասկանանք և պատկերացնենք ինչ-որ պետության ցինիզմը և գործողությունները, բավական է տեսնել  մի օրինակ, որ նմանատիպ միջազգային ձևաչափով հանդիպմանը կարելի է հյուրանոցի սենյակում կացնահարել քնած մարդուն: Դա արել է «քաջ» զինվոր Սաֆարովը, որը համարվում է Ադրբեջանի հերոս: Ահա միակ բանը, որ կարող եք իմանալ, որպեսզի պատկերացնեք, թե ով ինչպես է գործում»- ընդգծել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը:

«Իմ գործընկերը (Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ- խմբ.) կարող է նրանց անվանել Լեռնային Ղարաբաղի ծովահեններ, հանցագործներ, բայց նրանք ընդամենը մարդիկ են, որոնք մոլորվել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում` կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Եկեք առաջարկենք մեր ադրբեջանցի գործընկերներին հաջորդ նիստին իրենց հետ բերեն բոլոր պահվող անձանց, որովհետև նրանց ծնողները և հարազատները ամեն օր մեզանից պահանջում են, որպեսզի դրանով զբաղվենք»,- եզրափակեց Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]