Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարարը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Իրանական գործակալությունը հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում:

Նշվում է, որ մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Իրանական գործակալությունը հիշեցրել է նաև, որ Աբդոլլահիանը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև մասնակցել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում