Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Չինաստանը չի բացառում ուժի կիրառումը Թայվանի խնդրի լուծման համար

Չինաստանը չի բացառում ուժի կիրառումը Թայվանի խնդրի լուծման համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը չի բացառում դրսից միջամտող ուժերի դեմ ուժի կիրառումը Թայվանի հարցը լուծելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցություն 20-րդ համագումարի խոսնակ Սուն Յելին։

«Մենք չենք խոստանում հրաժարվել ուժի կիրառումից և վերապահում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու հնարավորությունը արտաքին ուժերի միջամտության և Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերի և նրանց անջատողական գործունեության դեմ»,- ասել է Սուն Յելին մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ դա ոչ մի կերպ ուղղված չի լինի Թայվանի ժողովրդի դեմ, քանի որ Պեկինի նպատակն է պահպանել խաղաղ վերամիավորման հեռանկարը և խթանել կղզու խաղաղ վերամիավորման գործընթացը Չինաստանի մայրցամաքի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am