Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բրյուսվի համալսարանը դիմելու է ԿԳՄՍ`համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով

Բրյուսվի համալսարանը դիմելու է ԿԳՄՍ`համալսարանների  միավորման հարցը 
քննարկելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի  Բրյուսովի անվան պետական լեզվաբանական  համալսարանում դասադուլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:

«Մենք համալսարանի անունից պաշտոնապես դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հիմա աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև մեր հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի քննարկենք հարցը»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը իրենց հետ չի քննարկվել:

«Համալսարանը 90 տարվա պատմություն ունի և  իր ուրույն դիրքն ունի բարձրագույն կրթական համակարգում: Մենք չենք ցանկանում, որ մեր համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի, որևէ սցենարով: Բոլորս այս հարցում միակարծիք ենք, և այս հարցը պետք է քննարկվի: Ես խնդրում եմ, որ ուսանողները 50 հոգի պատվիրակեն, ովքեր քննարկումը կվարեն նախարարության և կառավարության աշխատակիցների հետ: Դասախոսական աշխատակազմը ևս կմասնակցի այդ քննարկումներին»,-ասաց բուհի ռեկտորը:

ԿԳՄՍՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն թեմայի հետ կապված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am