Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին հրապարակված տեղեկատվությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ

ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին 
հրապարակված տեղեկատվությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հոկտեմբերի 12-ին տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ՝ Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նախկինում ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին, որի համաձայն՝ այն անցել էր նաև Հայաստանի տարածքով: 

Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է , որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի՝ 5, Ուկրաինայի և Հայաստանի՝ 3 քաղաքացիներ:

Հրապարակվել է նաև Հայաստանի քաղաքացու անունը՝ Արթուր Տարչանյան:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am