Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Չավուշօղլուի հայտարարությանը

Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում 
չկա. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Չավուշօղլուի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։

«Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա: Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասաց Հունանյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին: Նա նշել է, որ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն մնայուն խաղաղության պայմանագիր: Նրա խոսքով ՝այս մնայուն խաղաղությանը պայմանագրին տանող ճանապարհին էլ կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է սահմանների ճշգրտումը: Չավուշօղլուն հավելել է, որ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարություն է տրվել, 5 սկզբունքի շուրջ համաձայնության են եկել՝ հավելելով, որ արդյունքում պետք է կյանքի կոչել այս սկզբունքների վրա հիմնված պայմանագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am