Հասարակական

Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան

2 րոպեի ընթերցում

Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան

ԳԱՎԱՌ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս օրերին Սեւան համայնքի Նորաշեն գյուղում` վարչական շենքի 1-ին հարկում, ընթանում են վերանորոգման աշխատանքներ «Սեւան բազմաբնակավայր համայնքի Ծաղկունք, Նորաշեն և Գեղամավան բնակավայրում նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների իրականացում» ծրագրի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, վերանորոգման աշխատանքները ներառում են 70.30 քառակուսի մետր մակերեսով տարածք:

Շենքի տանիքին տեղադրվել է արեւային վահանակ: Տարածքի վերանորոգումը գտնվում է վերջին փուլում, տեղադրվելու է նաեւ ջեռուցման համակարգ:

«Նորաշեն բնակավայրում երբեւէ չի եղել կամ գործել նախադպրոցական հաստատություն, եւ այս ծրագիրը, որ կյանքի է կոչվել Սեւանի համայնքապետարանի եւ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում կնքված փոխըմբռնման հուշագրի շնորհիվ:

Ըստ այդ մոդելի` նախակրթարանը ծառայություններ է մատուցելու 3-6 տարեկան երեխաներին` 10-15 հոգանոց խմբերով, որտեղ տարիքային բաժանումներ չկան: Երեխաները կենտրոն են հաճախելու օրական 3-5 ժամ, շաբաթական 5 օր՝ անվճար հիմունքներով: Ծրագիրն իրականացվում է «Ապագան՝ այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում` ԵՄ ֆինանսավորմամբ: Վերանորոգված տարածքը կահավորվելու է համապատասխան գույքով, համալրվելու դիդակտիկ նյութերով եւ խաղամիջոցներով: Սեւանի համայնքապետարանն իրականացնում է ծառայությունների իրականացման համար նախատեսված տարածքների եւ անձնակազմի պահպանման հետ կապված ծախսերը»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում