Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Գազպրոմ»-ը հայտարարել Է Ավստրիայի տարածքով գազի փոխադրումը վերսկսելու մասին

«Գազպրոմ»-ը հայտարարել Է Ավստրիայի տարածքով գազի փոխադրումը վերսկսելու մասին

 ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ին հաջողվել Է իտալացի գնորդների հետ փոխգործակցության ձեւաչափով համատեղ լուծում գտնել կարգավորիչ այն փոփոխությունների պայմաններում, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի կոնցեռնը: Ավստրիական օպերատորը հաղորդել Է «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի տրանսպորտային անվանակարգերը հաստատելու պատրաստակամության մասին, ինչը թույլ Է տալիս վերսկսել ռուսական գազի մատակարարումներն Ավստրիայի տարածքով:

Հոկտեմբերի 1-ին Իտալիա ռուսական գազի մատակարարումներն Ավստրիայի տարածքով դադարեցվել Էին: Իտալական Eni-ն ավելի վաղ տեղեկացրել Է. «Գազպրոմ»-ը պարզաբանել Է, որ Ավստրիայի տարածքով ռուսական գազի փոխադրումը «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի պարտավորագրերով դադարեցվել Է ավստրիական օպերատորի մերժելու կապակցությամբ: Պատճառը կապված Է կարգավորիչ փոփոխությունների հետ, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին: Հաղորդվել Է, որ Eni-ն «Գազպրոմ»-ի հետ աշխատում Է այն բանի վրա, որպեսզի որոշի՝ հնարավոր Է արդյոք վերսկսել մատակարարումները նաեւ Իտալիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am