Հասարակական

Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը

2 րոպեի ընթերցում

Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեկան ծրագրով ընթացքում են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բնակիչների հանգստի կազմակերպման համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սուբսիդիայի պայմանագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ամբողջությամբ արդիականացվել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցը:

Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը: Հանձնարարվել է կուտակված աղբի տեղափոխման գործընթացը ներառել Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Այժմ տարածքն անբարեկարգ է:

Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Տարածքին համահունչ միջավայր ձևավորելու նպատակով ծրագրում կներգրավվեն քաղաքային տարբեր կառույցներ:

Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին. աշխատանքները կրում են պարբերական բնույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում