Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. իսպանական El País-ն անդրադարձել է վերջին իրադարձություններին

Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. իսպանական El 
País-ն անդրադարձել է վերջին իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցը ծավալուն հոդվածը վերնագրել է` «Հայաստանը դատապարտում է ադրբեջանցի զինվորականների կողմից ռազմագերիների գնդակահարությունը»:  

El País-ը հիշեցրել է՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել հետաքննել համացանցում տարածված տեսանյութը (որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին)՝ ընդգծելով, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հոդվածում ներկայացվել է, որ Բաքուն չի ընդունում ռազմագերիներին գնդակահարելու մեղադրանքները և Հայաստանին է «մեղադրում» հանցագործությունների մեջ, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տեսանյութն անկասկած իրական է:

Ապա հոդվածում մեջբերել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»:

Ընդգծվում է նաև, որ սեպտեմբերի էսկալացիան ամենալուրջն է 2020 թվականից ի վեր: Հիշեցվում է, որ սեպտեմբերի էսկալացիայի ընթացքում Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն վերջինս չի միջամտել, «Ռուսաստանը կարծես թե չի ցանկանում մտնել հակամարտության նոր սցենարի մեջ»: Հոդվածում ընդգծվում է նաև, որ Բաքուն հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից:

«Մինչ Ռուսաստանն աչքի պոչով հետևում է իրավիճակին, ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը ձևավորելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,-ասվում է հոդվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am