Հասարակական

Ձորագյուղի «Շիրին» թաղամասում հիմնանորոգվում է խմելու ջրատարի ներքին ցանցը

1 րոպեի ընթերցում

Ձորագյուղի «Շիրին» թաղամասում հիմնանորոգվում է խմելու ջրատարի ներքին ցանցը

ԳԱՎԱՌ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է «Շիրին» թաղամասի խմելու ջրատարի ներքին ցանցը՝ 1 կիլոմետր երկարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի ներքին ցանցում կվերանան ջրի կորուստները, իսկ թաղամասում բնակվող 200 ընտանիքները կունենան անխափան եւ մաքուր ջրամատակարարում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի 15-ից եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում