Մշակույթ

Ֆրանսիական SOLI-TUTTI երգչախումբը Հայաստանին կաջակցի երևանյան և մարզային համերգներով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական SOLI-TUTTI երգչախումբը Հայաստանին կաջակցի երևանյան և մարզային համերգներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական SOLI-TUTTI երգչախումբը Հայաստանում հանդես կգա համերգաշարով։Նախագիծի միջոցով խումբը զորակցություն է հայտնում Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, սեպտեմբերի 30-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հոկտեմբերի 2-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, հոկտեմբերի 3-ին Ս․Գրիգոր Նարեկացի եկեղեցու համերգասրահում, հոկտեմբերի 5-ին Գոշավանքում։

SOLI-TUTTI վոկալ անսամբլը բաղկացած է 12 պրոֆեսիոնալ երգիչներից։ Խումբը գործում է ավելի քան 30 տարի՝ առանձնահատուկ ոգեշնչմամբ կատարելով ժամանակակից խմբերգային երաժշտություն։ Երգչախմբի բնօրրանը Փարիզի Սեն-Դենի համալսարանն է։ Այն հիմնել և ղեկավարում է Դենիս Գոտեյրին: Խմբի անդամները սիրում են հայկական երաժշտությունն ու իրենց երգացանկում ընդգրկել են մի շարք հայկական ժողովրդական երգերի մշակումներ։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Համերգաշարը կազմարկերպում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում