Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը

Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հարց ֊ Թուրքիայի նախագահը հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին՝ նշելով, որ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Պատասխան ֊ Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ,  այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քննարկվում է Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը՝ նկատելով, որ, եթե որոշեն մեկնել Չեխիա, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնարավոր է՝ բոլոր  հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք»,-ասել էր Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]