Քաղաքականություն

ՌԴ նախագահը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները որևէ կապ չունեն ԼՂ-ի հետ

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները որևէ կապ չունեն ԼՂ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ասուլիսին այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին: Իսկապես, մենք ցավում ենք զոհերի համար»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում