Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ

Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի 
հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում զինված հակամարտության վերջին սրացմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը՝ նշելով, որ Չինաստանը կոչ է անում կողմերին խնդիրները լուծել քաղաքական երկխոսության միջոցով:

Չինաստանի ներկայացուցիչը իր խոսքում նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:

«Մենք կողմերին հորդորում ենք հավատարիմ մնալ ձեռք բերված հրադադարին և համատեղ ջանքեր գործադրել իրավիճակի մեղմացման համար: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Մենք աջակցում ենք հակամարտության՝ երկխոսության միջոցով կարգավորմանը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում։ Չինաստանը ողջում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև 2020 թ-ի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագիրը և կշարունակի ողջունել դրական առաջընթացը ԼՂ-ի շուրջ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում», - ասել է դիվանագետը:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 15-ին հրատապ նիստ է հրավիրել Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակցությամբ:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]