Քաղաքականություն

ԱԺ ամբիոնից Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց

2 րոպեի ընթերցում

ԱԺ ամբիոնից Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն ընդդիմադիր մյուս գործընկերների հետ միասին տևական ժամանակ ԱԺ նիստերին չի մասնակցում, սեպտեմբերի 15-ին եկել էր նիստերի դահլիճ և ելույթի իրավունք խնդրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ գիշեր Բաղրամյան փողոցում, ԱԺ-ի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին: «Այդ մարդիկ ուղղորդված չէին, ուղղորդում չկար, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը»:

Նա անդրադարձավ նախորդ օրը ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի հայտարարությանը, որը լայն արձագանք էր գտել:

Մանուկյանի ընդդիմադիր ելույթին, ձևակերպումներին տեղից արձագանքեցին իշխանական որոշ պատգամավորներ, աղմուկ բարձրացավ: Նիստը վարող ԱԺ փոխախագահ Հակոբ Արշակյանը տեղից բուռն արձագանքողդ իշխանական պատգամավորին հորդորեց հանգստություն պահել կամ դահլիճից դուրս գալ, Գեղամ Մանուկյանին էլ հորդորեց այնպես չանել, որ դահլիճում խոսակցությունն ավելի լարվի: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Մանուկյանը օգտագործում է տերմինոլոգիա, կոնտեքստից կտրում է որոշ մտքեր, որոնք հուզական արձագանք են ստանում: Ապա Մանուկյանը շարունակեց իր ելույթը՝ հորդորելով իշխանական պատգամավորներին դուրս գալ «արհեստական ինքնավստահությունից, խոսեց նախորդ գիշեր ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներից՝ նշելով, որ այդ մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին, որոնք չեն եկել:

Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ավարտից հետո դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ, իրավիճակը լարվեց, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում