Հասարակական

Սոթքում ադրբեջանական գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է. համայնքապետ

1 րոպեի ընթերցում

Սոթքում ադրբեջանական գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքում ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներն ու պատուհաններն են վնասվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը:

«Վնասի չափը դեռ պարզ չէ։ Այս պահին գնդակոծությունը շարունակվում է»,-նշված է գրառման մեջ:

Համայնքապետը գրառմանը կից նաև լուսանկարներ է տեղադրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում