Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը ներկա է գտնվել դպրոցն ինժեներ Քեմուրջյանի անունով անվանակոչելու միջոցառմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը ներկա է գտնվել դպրոցն 
ինժեներ Քեմուրջյանի անունով անվանակոչելու միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Վահրամ Դումանյանը,  «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը և այլք:

««STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն ընդգծել է՝ շատ քչերը գիտեն, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծը իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Նա հիշեցրել է, որ «Թայմ» պարբերականը «Լունախոդն» անվանել է հեղափոխություն աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում:

Վլադիմիր Քեմուրջյանը նշել է, որ հայրը մշտապես քաջալերել է երիտասարդներին՝ կարծելով, որ առանց նրանց հնարավոր չէ ստեղծագործել, տեխնիկա ստեղծել:  Վլադիմիր Քեմուրջյանը բազմաբովանդակ գրքեր է նվիրել դպրոցին, իսկ ԱՄՆ-ից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսը՝ աստղադիտակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

1963-1973 թվականներին Ալեքսանդր Քեմուրջյանի ղեկավարած ճարտարագետների խումբն աշխատել է լուսնագնացների և փոքր մարսագնացների ավտոմատ կառավարվող շասիների նախագծման և ստեղծման ուղղություններով։ Արդյունքում տաղանդավոր ճարտարագետի ղեկավարած խումբը ստեղծում է աշխարհում առաջին տիեզերական նշանակության ռոբոտ-տրանսպորտ հանդիսացող լուսնագնացները, մարսագնացները։ Տիեզերական այս նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ տվյալներ Լուսնի և Վեներա մոլորակի գրունտների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]