Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան 
կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, ով իր նվիրվածությամբ և իմաստուն առաջնորդությամբ մեծ ավանդ է ունեցել իր երկրի զարգացման ու առաջընթացի գործում: Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր բոլորի վիշտը և հղում մխիթարանքի խոսքեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]