Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ 
միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզահամերգային համալիրում 2022 թվականի սեպտեմբերի 9-ին՝ մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով:

 «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով գեղաթերթիկի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի լոգոտիպը, գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը, իսկ ներքևի մասում տեղադրված է «ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, պրոֆեսոր, STARMUS VI փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գարիկ Իսրայելյանն ընդգծեց՝ որ շատ շնորհակալ է այս պատվի համար, քանի որ  առաջին անգամ է նամականիշը նվիրվում STARMUS  փառատոնին: «Մենք մի քանի անգամ ճանաչվել ենք աշխարհի լավագույն գիտական փառատոն, տարբեր մրցանակներ ենք ստացել, բայց նամականիշը շատ կարևոր բան է, և, ճիշտն ասած, մենք չեինք սպասում, որ STARMUS-ի նամականիշ կունենաք հենց Հայաստանում: Ես կարծում եմ, որ STARMUS-ը  Հայաստանում հաջողվեց, քանի որ տեսնում են երաժիշտների, ուսանողների և մեր մեդիայի  խանդավառությունը»,- ասաց Իսրայելյանը:

Արայիկ Հարությունյանը նախ բոլորին շնորհավորեց STARMUS VI փառատոնի կայացման առիթով և նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում STARMUS-ը Հայաստանում դարձել է հանրային կյանքի ամենակարևոր բաղադրիչը: «Այսօր շատերն են խոսում փառատոնի մասին, և մենք շատ ուրախ ենք, որ փառատոնը Հայաստանում գիտության զարգացման, արվեստի խրախուսման կարևոր գրավականներից մեկը դարձավ՝ վերջին շաբաթվա ընթացքում: Ես կարծում եմ, որ մենք դեռ շատ երկար ժամանակ կզգանք STARMUS-ի բերած արդյունքները: Ես բազմիցս նշել եմ, որ նամականիշը պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Եվ այօր  մարելով և շրջանառության մեջ դնելով այս նամականիշը՝ մենք նշանավորում ենք STARMUS VI փառատոնի կարևորությունը Հայաստանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ ասաց, որ, երբ Գարիկ Իսրայելյանի հետ քննարկում էին Հայաստանում STARMUS գիտական փառատոնի անցկացման հարցը՝ մտավախություն ունեին, արդյոք կկարողանա՞ն պահել այն նշաձողը, որ մինչ այդ սահամանել էր փառատոնը: «Հիմա էլ ես մտահոգություն ունեմ, որ հաջորդ STARMUS-ի նշաձողը Հայաստանում անցկացված փառատոնից ցածր չլինի»,- եզրափակեց նա:

  

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]