Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան: