Սփյուռք

Ռուսաստանի Արմավիր քաղաքում վերսկսվել է ավելի քան մեկդարյա պատմությամբ «Կռունկ» թերթի հրատարակումը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Արմավիր քաղաքում վերսկսվել է ավելի քան մեկդարյա պատմությամբ «Կռունկ» թերթի հրատարակումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Արմավիր քաղաքում վերսկսվել է ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող հայկական թերթի տպագրությունը։ Հայտնի է, որ «Կռունկ» անվանմամբ թերթն առաջին անգամ քաղաքում լույս է տեսել 1917 թվականի մայիսին՝ Ներսես Երտեցյանի խմբագրմամբ։ Պարբերականը լուսաբանում էր քաղաքի հայ բնակչության կյանքը, սակայն ԽՍՀՄ տարիներին փակվել է։ «Կռունկ»-ը վերածնվել է արդեն հետխորհրդային տարիներին և լույս է տեսել 1995-1999 թվականներին՝ «Արմավիր» մշակույթի և գթության հայկական ընկերության կողմից, որը ղեկավարել է Արտեմ Գրիգորի Ավանեսովը։ Մի շարք պատճառներով թերթի հրատարակումը կրկին դադարեցվել էր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Երկրամաս»-ը, արդեն մեր օրերում Ռուսաստանի հայերի միության Արմավիր քաղաքի տեղական բաժանմունքի նախագահ Ռոբերտ Գալուստովը որոշում է կայացրել վերսկսել «Կռունկ» թերթի թողարկումը: Օգոստոսի 29-ին, ՌՀՄ տեղական բաժանմունքի խորհրդի նիստում տեղի է ունեցել թերթի առաջին թողարկման շնորհանդեսը։ Թերթն ընթերցողներին ծանոթացնելու է քաղաքի հայ համայնքում իրականացվող ակտիվ աշխատանքին։

Որոշվել է թերթը թողարկել ամիսը մեկ անգամ ՝ 999 տպաքանակով ։ «Կռունկ»-ը հրատարակվում է հովանավորչական միջոցների հաշվին, ընթերցողների շրջանում տարածվում է անվճար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում