Հասարակական

Օգոստոսի 30-ից ՀՀ-ի հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 30-ից ՀՀ-ի հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ներքին գործերի նախարարությունը իրազեկում է, որ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ին, Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։

«Մինչ այդ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։ Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում