Հասարակական

Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերը» խախտելու համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերը» խախտելու համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկում է մայրաքաղաքում վճարովի ավտոկոյանատեղիներում կայանելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների մասին ծանուցումներն ուղարկել վարորդների հեռախոսներին: «Ես կարծում եմ, որ համայնքը պետք է ավելի վաղ թույլ տրված խախտումների մասին տեղեկացնելու եւս մեկ գործիք ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 29-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Սարգսյանը:

Նա նաև հանձնարարական տվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գովազդային դատարկ բաներների փոխարեն տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատանքները:

«Կապվեք մետրոպոլիտենի ղեկավարության հետ՝ համատեղ արդյունավետ աշխատանք ապահովելու համար: Եթե լինի գովազդ, թող գովազդ դնեն, իսկ եթե չլինի, ապա դրանց տեղերում կտեղադրենք թանգարանի նմուշները»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում