Երևանյան բեսթսելլեր

«Երևանյան բեսթսելեր».  «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը՝ առաջատար. փաստավավերագրական, հուլիս, 2022

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր».  «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը՝ առաջատար. փաստավավերագրական, հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։

Առաջին տեղում էՌոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»գիրքն է։«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Երկրորդ տեղում էՋո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն մարմնի «ամենաանկեղծ» մասն է, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»երրորդ տեղում է։«Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Բրայան Թրեյսիի «Հարստանալու քո սեփական ուղին»չորրորդ տեղում է։ Բրայան Թրեյսին, ով 10 տարում վաճառողից դարձել է միլիոնատեր, գրքում խոսում է այն մասին, թե ինչպես հասնել ֆինանսական անկախության, որի մասին, հավանաբար, երազում եք՝ անկախ գործունեության տեսակից և բանկային հաշվի չափից։ Դուք կծանոթանաք հարստության 5 հիմնական աղբյուրներին և 18 սկզբունքներին, որոնք անհրաժեշտ են ձեզ հաջողության հասնելու համար, կիմանաք հաջող բիզնեսի 5 կանոնները և կսովորեք 10 խելացի ներդրումային ռազմավարություն։

Հինգերորդ տեղում էՋոն Ստրելեքիի«Սրճարան աշխարհի եզրին»համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով՝ հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ ճաշացանկի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Վեցերորդ հորիզոնականում էՆապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր»գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց՝ հաջողակ դառնալու համար:

Յոթերորդ հորիզոնականում էՋո Նավարոյի«Եղի՛ր բացառիկ»գիրքը։ FBI գործակալ Ջո Նավարոյի նոր գիրքը արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Երկար տարիներ FBI-ում աշխատելուց հետո, հեղինակը հերթական անգամ կիսվում է ձեռք բերված փորձով, որը բաժանել է հինգ հիմնական սկզբունքների՝ ինքնատիրապետում, հետևողականություն, կոմունիկացիա, գործողություն, հոգեբանական հարմարավետություն։ Սա իսկական առաջնորդների համար գրքի նոր ձևաչափ է, որն ընթերցողին անպայման կօգնի իսկապես դառնալ և լինել բացառիկ։

Արփի Վանյանի«Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկ երեխա»գիրքը ութերորդ տեղում է։ Մենք բոլորս զոհեր ենք․ մենք՝ մեր ծնողների,մեր ծնողներն՝ իրենց ծնողների, մեր երեխաներն էլ, ցավոք, մեր․․․ Այո՜, հենց մենք ենք այդ մարդիկ, ովքեր կարող են իրենց երեխայի մեջքին թևեր նկարել կամ աճած թևերը կտրել․․․ Մենք մի ամբողջ կյանք ապրում ենք սխալ համոզմունքներով, որոնք «ներարկել են» մեզ մեր ծնողները, հարազատները, շրջապատի մարդիկ, հասարակությունը։ Համոզմունքներ, որոնք ամեն օր ավելի ու ավելի են թունավորում մեր կյանքը՝ չթողնելով, որ ապրենք լիարժեք ու երջանիկ կյանքով։ Իսկ ապերջանիկ մարդը չի կարող երջանիկ երեխա դաստիարակել։ Ոչ լիարժեք, ցածր ինքնագնահատականով, իրեն չսիրող մարդը նույնպիսի երեխա է մեծացնում։ Այս գրքում այնպիսի գաղտնիքներ են, օրենքներ, կանոններ, հուշումներ, խորհուրդներ ու գիտական փորձերի ապացույցներ, որոնք կօգնեն ծնողներին․ ա) դառնալ հաջողակ ու երջանիկ, բ) հաջողակ ու երջանիկ մարդ մեծացնել իրենց երեխային։ Սա ամենակարևոր գիրքն է ծնողների համար։

Իններորդ տեղում է Իլոն Մասկի«Երբ բոլորը քո դեմենԻլոն Մասկն ինքն իր մասին»գիրքը։Այս գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի այդ, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:

Տասներորդ հորիզոնականում էՋոն Ստրելեքիի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»համաշխարհային բեսթսելերը:Երբ աստղազարդ գիշերով նայում ես երկնքին, իրականում տեսնում ես մեր գալակտիկայում գոյություն ունեցող աստղերի 0,0000005%- ից էլ քիչ մասը: Ու դա դեռ միայն մեր գալակտիկան է: Գոյություն ունեն ամենաքիչը ևս հարյուր քսանհինգ միլիարդ գալակտիկաներ: Եթե որևէ վերերկրային ուժ կարողացել է ստեղծել այդ ամենը, ուրեմն, վստահաբար, քո երազանքն իրագործելը նրա կարողություններից վեր չէ: Հետևիր այդ ուժին․․․

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբերտ Կիյոսակի

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Անտարես 273
2 0

Ջո Նավարո

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի 123
3 +3

Ռոբին Շարմա

«Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ 77
4 Նոր

Բրայան Թրեյսի

«Հարստանալու քո սեփական ուղին»

Բուկինիստ 69
5 -2

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

Դավինչի 67
6 0

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 53
7 -3

Ջո Նավարո

«Եղի՛ր բացառիկ»

Դավինչի 41
8 Նոր

Արփի Վանյան

«Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկ երեխա»

Եգեա 39
9 -2

Իլոն Մասկ

«Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին»

Դավինչի 36
10 *

Ջոն Ստրելեքի

«Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»

Դավինչի 30

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն նախկինում«Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» (044-53-74-74),«Ֆենիքս» (011-323-327)գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում