Տնտեսություն

Պետությունը կխստացնի խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հետ կապված կարգավորումները

1 րոպեի ընթերցում

Պետությունը կխստացնի խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հետ կապված  կարգավորումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը սննդի անվտանգության տեսչական մարմնի և մյուս բոլոր գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում կարգի բերելու խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցվածքը և ապահովելու, որ խանութում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ ամենօրյա ինտենսիվ ստուգումներ են իրականացվում: «Ամեն օր ունենք արձանագրություններ: Հիմա ձեռնամուխ ենք եղել այդ կարգավորումների խստացմանը, որպեսզի ոչ միայն արգելենք սահմանված կանոնների խախտմամբ որևիցե մսի վաճառք,այլ տնտեսվարողն իսկապես ցավ զգա օրենքները և ստանդարտները խախտելու համար»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում