Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը. պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է

Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի 
գոտիներից մեկը. պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց,որ  պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է, քանի որ վերջին մեկ ամսում տեսչական մարմնի կողմից ճանապարհներին կշեռքներ են տեղադրված և Հայաստան մտնող բեռնատարները պարտադիր կշռվում են:

«Այդ գործընթացը բեռնատարների վարորդների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ բեռնատարների  հիմնական մասը գերբեռնված են, իսկ գերբեռնված բեռնատարները տուգանվում են տեսչական մարմնի կողմից՝ 200 հազար դրամի չափով: Իրենք պահանջում են փոխել կշռման համակարգն, ինչպես նաև թույլատրելի չափը 26 տոննայից դարձնել 28 տոննա: Սակայն սահմանված  նորմեր կան, և դրանց խախտումն առաջացնում է նաև պատասխանատվություն»,-ասաց Սոնա Հարությունյանը:

Խոսնակն ընդգծեց, որ Կառավարության և անձամբ վարչապետի կողմից խիստ հանձնարարական կա հետևել այդ նորմերի պահպանմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am