Հասարակական

«Սուրմալու»-ին հարող տարածքից խմելու ջրի որակի սահմանված նորմերին անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

«Սուրմալու»-ին հարող տարածքից խմելու ջրի որակի սահմանված նորմերին անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

«Հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»,-տեղեկացնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում