Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից:
«Սգո այս ծանր պահին Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է հաղորդագրության մեջ: