Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել երկու օրենքի նախագիծ

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել երկու օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի օգոստոսի 12-ից 27-ը նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

ՀՀ ոստիկանությունը լրացուցիչ պարզաբանումների համար առաջարկում է դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am