Սպորտ

Գյումրիում մեկնարկել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի մարզամշակութային կենտրոնում մեկնարկել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արդեն երկրորդ անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արցախի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իրանի, Լիբանանի, Հնդկաստանի, ինչպես նաև ՖԻԴԵ–ի դրոշի ներքո հանդես եկող 211 շախմատիստներ։

Մրցաշարն անց է կացվում երկու տարիքային խմբերում։ Առաջին՝ «Ա» խմբում պայքարում են ՖԻԴԵ–ի վարկանիշ ունեցող 73 շախմատիստ, այդ թվում՝ ՖԻԴԵ–ի միջազգային վարպետներ, վարպետներ ու սպորտի վարպետներ։ Երկրորդ՝ «Բ» խմբում ընդգրկված են մինչև 12 տարեկան 138 պատանի շախմատիստներ:

«Մրցումները անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ բաղկացած 9 տուրից։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը երկու միլիոն դրամ է։ Միջոցառման ընթացքում՝ օգոստոսի 10-ին և 13-ին կանցկացվեն նաև բլից մրցաշարեր։ Մրցումները կեզրափակվեն օգոստոսի 16–ին» ,-նշեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում