Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. նախարար

Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները սկսված են, կավարտվեն մինչև գարուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում:

«Շինարարությունը սկսել ենք, տեխնիկաները աշխատում են, ճանապարհը կառուցում են»,-ասաց Սանոսյանը:

Իսկ, թե աշխատանքները երբ կավարտվեն՝ նախարարն ասաց. «Մինչև գարուն»:

Սանոսյանի վստահեցմամբ՝ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանվել էր, որ կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]