Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ՆԱՏՕ-ն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել վերադառնալ 
բանակցությունների սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել հայկական և ադրբեջանական ուժերի միջև ռազմական գործողությունները: Մենք խորապես ափսոսում ենք մարդկային կորուստների համար, երկու կողմերին կոչ ենք անում դեէսկալացնել իրավիճակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է Կոլոմինան:

Նա միաժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am