Հասարակական

Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր

ԳԱՎԱՌ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի օգոստոսի երկուսի դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 798 հազար խորանարդ մետր ջուր։ Օգոստոսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 9 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում