Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է. Ռուսաստանի ԱԳՆ

Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է. Ռուսաստանի ԱԳՆ

 ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է, եկել Է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը եւ հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը:

«Անկախ հատուկ ռազմական գործողության տեւողությունից ու ելքից, արդեն այժմ կարելի Է արձանագրել, որ Արեւմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեեւ ոչ առանց խնդիրների երեսունամյա դարաշրջանն անշրջելիորեն ավարտվել Է»,-դիվանագետը նշել Է «Պատմության դասերը եւ ապագայի պատկերը. մտորումներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին» իր հոդվածում: Նրա կարծիքով, ներկայում ՌԴ-ի համար հնարավորություն Է ստեղծվել վերջնականապես ձերբազատվել պատրանքներից եւ դուրս գալ «բարեկամական կլանման» պարադիգմայի շրջանակներից»:

«Հասկանալի Է, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի եերկրների հետ մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու»,-նշել Է Դրոբինինը: «Ռուսաստանը մտել Է ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչ բարեկամական պետությունների ագրեսիվ դաշինքի հետ հակամարտության սուր փուլ: Հակառակորդի նպատակն Է՝ մեր երկիրը ռազմավարական պարտության մատնել, այն վերացնել որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am