Սպորտ

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Ինդոնեզիային. Օլիմպիադա

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Ինդոնեզիային. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կրկին հաղթել է Համաշխարհային Օլիմպիադայի հերթական տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 5-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած ընտրանին մրցեց Ինդոնեզիայի դեմ և առավելության հասավ 3:1 հաշվով: Հայկական ընտրանու կազմում հաղթանակ տոնեցին Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը: Միավորը կիսեցին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Նախորդ4տուրերումազգային թիմը երեք հաղթանակ էր տոնել(Բոտսվանա, Նորվեգիա և Իռլանդիա)և զիջել էր Էստոնիային:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի29-ից օգոստոսի10-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում