Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում

Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական 
փառատոնում

ԵՐԵՎԱՆ,  29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանինՁյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկՊատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են հեծանվորդները: Հայաստանը ներկայացրել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ ԴավթյանըԵվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է 19 մարզիկով, որոնք կպայքարեն 7 մարզաձևերումՊատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա աթլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինթոն և ևս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձևերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am