Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
15:47, 28 Հուլիս 2022
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 12։00-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հայկական կողմում տուժածներ չկան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում