Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1897 թ. հուլիսի 26-ին ծնվել է Կարո Հալաբյանը՝ հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940), (մահ.՝ 1959 թ.):

-1905 թ. հուլիսի 26-ին ծնվել է Վախթանգ Անանյանը՝ հայ գրող, լրագրող, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար), Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1974)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ (մահ.՝ 1980 թ.):

-1945 թ. հուլիսի 26-ին մահացել է Հելեն Միրենը՝ ամերիկացի դերասանուհի:

-2007 թ. հուլիսի 26-ին ծնվել է Ալբերտ Յավուրյանը՝ հայ նշանավոր կինոօպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977), (ծնվ.՝ 1935 թ.):

Հետաքրքրական է

Թատրոնը (հուն.՝ θέατρον, թարգմ.՝ տեսարանների վայր, տեսարան) արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ՝ գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ՝ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։ Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնում են ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, հսկիչները, բեմանկարիչները եւ այլն։

Թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն եւ կատակերգություն, եւ երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով եւ պլատֆորմներով։ Բեմական ձեւավորումներ չկային։ Կանանց ոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, եւ, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում