Հասարակական

Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ը կնորոգվի

1 րոպեի ընթերցում

Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ը կնորոգվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:

2021 թվականին հետևողական քայլեր են ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտների կառուցման ու հնի նորոգման ուղղությամբ:

Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Մի քանի փուլով իրականցվող ծրագրի շրջանակում Երևանում, ընդհանուր առմամբ, կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում