Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բռնոյում Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին հնչել է Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

Բռնոյում Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին հնչել է  
Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիր Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին Բռնոյում տաճարում հնչել է նաև նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Օրեր»-ը՝ Բռնոյի Աստվածածնի վերափոխման տաճարում համերգին հնչել են հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և չեխ երգահան Լեոշ Յանաչեկի գլուխգործոցները:

Առաջին գործը եղել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-Բարի նավապետ» ստեղծագործությունը, որը հնչել է առաջին անգամ: Այն բաղկացած է երկու բաժիններից: Ստեղծագործության առաջին մասը բաղկացած է «Հարց» շարականի առաջին երեք տներից, որը սկսվում է «Որ հայիս քաղցրութեամբ» և ավարտվում «օրհնեալ ես Աստըւած հարցըն մերոց»  խոսքերով: Ստեղծագործության երկրորդ բաժինը երաժշտավորում է «Ողորմեա» շարականի բառերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]