Հասարակական

Կառուցապատողը պարտավորվել է շինաշխատանքի ավարտին վերստեղծել շենքի ճակատների խճանկարները. քաղաքապետարանը՝ հայտնի շենքի մասին

2 րոպեի ընթերցում

Կառուցապատողը պարտավորվել է շինաշխատանքի ավարտին վերստեղծել շենքի ճակատների խճանկարները. քաղաքապետարանը՝ հայտնի շենքի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված շենքի ճակատներում առկա խճանկարները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող լուսանկարներին և քննարկումներին, թե ոչնչացնում են գեղեցիկ շենքի տեսքը, ճակատների խճանկարները:

Պատասխանելով քննարկումներին, թե Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները՝ քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է. «Նախագծման թույլտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները»:

Իսկ պետական գույքի կառավարման կոմիտեից, ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածված տեղեկատվության, թե Աճառյան փողոցում գտնվող նախկին Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքը գտնվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, հայտնել են, որ Կառավարությունը դեռևս 2003 թ. 241-Ն որոշմամբ հաշվեկշռային մեթոդով մասնավորեցրել է ««Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում