Տարածաշրջանային

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 20-ին հեռախոսազրույց են ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Կողմերն ընդգծել են համապատասխան աշխատանքների շարունակումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների դրույթներին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում