Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

20 ծնունդ, 31 նոր հղիություն. պատերազմում զոհվածների ընտանիքները համալրվում են

20 ծնունդ, 31 նոր հղիություն. պատերազմում զոհվածների ընտանիքները համալրվում 
են

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով ցուցանիշները տարեցտարի բարելավվում են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշեց, որ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը:

«Եթե 2021-ին ամբողջ տարվա ընթացքում ծրագրի շրջանակում սպասարկվել է 917 շահառու, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում արդեն 577 շահառու է սպասարկվել: Ասեմ, որ այս տարվա առաջին կիսամյակում ծրագրի շրջանակում ծնվել է 44 երեխա: Եվ այս տարվա առաջին 6 ամիսներին գրանցվել է 104 նոր հղիություն: Դեռ չեմ խոսում նախորդ տարի արձանագրված հղիությունների մասին, որոնց ծնունդները սպասում ենք տարվա երկրորդ կեսին»,-ասաց Նունե Փաշայանը:

Եթե ծրագրի շրջանակում անձը ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերն իրականացվում են պետական միջոցների հաշվին՝ հետազոտություն, բեղմնավորում, ներպատվաստում արգանդի խոռոչում:  Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիության կրելուն: Հաջորդ խումբը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են, այնուհետև զինծառայողներն ու զինծառայողներին հավասարեցված անձինք: Փոփոխությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո ծրագրի շահառուներ կարող են լինել զոհվածների ծնողները: 2022 թվականին ևս կատարվեց փոփոխություն, որի համաձայն, շահառուների շրջանակն ընդլայնվեց: Մասնավորապես, կարող են դիմել դատական կարգով անհայտ կորած ճանաչվածների և 44 օրյա պատերազմից հետո սահմանին զոհված զինվորների ծնողները:

Ծրագրի շրջանակում պատերազմի, ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներում արդեն 20 երեխա ծնվել է: Գրանցվել է 31 նոր հղիություն:

«Այս շահառուների խմբի հետ նրբանկատ աշխատանք է պահանջվում: Ծանր սթրեսի ենթարկված կանայք են, որոնց հետ նաև հոգեբանական աշխատանք պետք է տարվի: Դրանից բացի, իրենց պարագայում մոր տարիքային շեմը բարձր է, իսկ նման դեպքում ուղեկցող հիվանդություններ ունենալու հավանակությունը մեծ է: Կազմակերպվում  է բժիշկների կոնսիլիում ցանկացած վտանգից խուսափելու համար»,-ասաց Նունե Փաշայանը:

«Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի շրջանակում շահառուների թվի ավելացմանը զուգահեռ նաև ավելացվում է ֆինանսավորումը: 2020 թվականին հատկացված է եղել 300 մլն դրամ, 2021 թվականին կատարվել է 500 մլն դրամի աշխատանք, 2022 թվականի համար պետական ֆինանսավորումը կազմում է 917 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am