Տարածաշրջանային

Թեհրանում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Թեհրանում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։

Այնուհետև կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կխոսեն սիրիական խնդրի մասին։

Հուլիսի 19-ին Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Իրանը ՌԴ նախագահի այցելած երրորդ երկիրն է։ Հունիսին Պուտինը Թուրքմենստանում մասնակցել է Կասպից ծովի գագաթնաժողովին, իսկ ավելի ուշ Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում