Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարը, ի թիվս այլ հանդիպումների, կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am