ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող` MVP է ճանաչվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեդա Գաբրիելյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Ֆեդերացիան նաև հայտնել է, որ կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն 5 խաղացողների մեջ է ներառվել Հայաստանի հավաքականի խաղացող Լիա Կրումյանը:
Հայաստանի հավաքականը դիվիզիոնում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: